Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել

Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել
16.06.2024 | 19:56

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս կալանավորեցին: Գերասի համար սովորական վիճակ է` բոլոր ակտիվ փուլերում քաղաքական իշխանությունը նրան մեկուսացնելու որոշումներ է ընդունել, սա էլ բացառություն չեղավ:

Իրավապաշտպանները երեկվանից օպերատիվ կերպով տեղեկություններ են փոխանցում կալանավորվող քաղաքացիների մասին:

Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարակական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար:

Ծեծուջարդ, հայհոյանքներ, ահաբեկումներ, ազատազրկումներ` ահա սա է այն հիմնական գործիքակազմը, որն աջուձախ կիրառվում է մեր հասարակության դեմ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3888

Մեկնաբանություններ